«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մայիսի 16- 23-ն առաջին անգամ Հայաստանում անցկացրեց մարդու իրավունքների փառատոն «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով։ Նպատակը՝ հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, դառնալ նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ձևավորել մարդու իրավունքների գնահատման եւ վերարժևորման մշակույթ։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից «Մարդու իրավունքներին առնչվող լուսանկարների, գրաֆիկական աշխատանքների եւ ուղերձների մրցութների» հատուկ մրցանակին է արժանացել 911tert.am կայքի թղթակից, լրագրող Անի Անտոնյանը։

Մրցանակակիր լուսանկարը ներկայացնում է Կոտայքի մարզում մանկական աղքատության խնդիրը: