Մայիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Վերջին զանգ» էր միջին մասնագիտական կրթական ծրագրով «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության մեջ հմտացած 14 սովորողի համար: Այսօր՝ մայիսի 16-ին «Վերջին զանգ» էր միջին մասնագիտական կրթական ծրագրով «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության մեջ հմտացած 16 սովորողի համար: 16-ից 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ:

Դասախոսների, ծնողների, ընկերների ներկայությամբ ամփոփելով ուսման երեք տարի շրջանավարտներն արձանագրեցին՝ հայ փրկարարը ուժեղ է, նախաձեռնող, համարձակ, պարկեշտ, մենք էլ ճիշտ ուղղու վրա ենք, ունենք լավատեսություն ու հավատ, «սկադեմիայում սովորեցինք սիրել եւ կարոտել»:

Շնորհավորելով շրջանավարտներին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը նկատեց. ակադեմիան բարի մարդ է տալիս երկրին, հպարտ եմ ձեզանով, այսպիսի երեխաներ ունեցող երկիրը չի կարող պարտվել:

Դասախոսներն էլ մաղթեցին. մնացեք այնպիսին, ինչպիսին կաք՝ անաղարտ, մաքուր, սիրուն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ