2015 թվականի մայիսի 9-ին Ռուսաստանի Տոմսկ քաղաքում առաջին անգամ անցկացվեց «Անմահ գունդ» քայլերթը, որի նպատակն է վառ պահել եւ սերունդներին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակը: Մասնակցում էր մոտ 6000 մարդ, որոնք տանում էին պատերազմի մոտ 2000 զոհի նկար: Տարեցտարի մեզանից պակասում են Հայրենական պատերազմի մասնակիցները եւ նման քայլերի կարիք կա, կարծում են նախաձեռնության հեղինակ Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակը պահող միջազգային հասարակական «Անմահ գունդ» կազմակերպությունում:

2016 թվականից «Անմահ գունդ» քայլերթ անցկացվում է նաեւ Հայաստանում: Այս տարի քայլերթին մասնակցել է նաեւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 50 ուսանող: Նրանք տանում էին ոչ միայն Հայրենական պատերազմի, այլ նաեւ՝ 1990-ականների Արցախյան եւ 2016-ի ապրիլյան պատերազմների զոհերի լուսանկարները: Նրանք էլ են կռվել մեր ազատության համար, նրանք էլ հերոս են նրանց հիշատակն էլ չպիտի խամրի:

«Անմահ գունդ» քայլերթ անցկացվում է աշխարհի մոտ 90 երկրում. Իսպանիայից Ճապոնիա, Միացյալ թագավորությունից Հարավ-Աֆրիկյան հանրապետություն, ԱՄՆ-ից Արգենտինա: