ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ հաստատված պլանի  համաձայն, այս տարի ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կկազմակերպի մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ 86 խմբի համար, որոնց կմասնակցի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների,  մասնավոր կառույցների 1855 ներկայացուցիչ: Սեմինարների եւ դասընթացների 25 տոկոսը արտագնա է:

Ըստ այդ պլանի, ապրիլին կազմակերպվել է 9 դասընթաց, որից երկուսը՝ արտագնա: Վերապատրաստվել է ավելի քան 150 մարդ. Նախարարությունների, պետական գերատեսչությունների, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական կրթական հաստատությունների աշխատակիցներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցեր», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցեր», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր» եւ այլն: