Հայկական Կարմիր խաչի ընկերությունը  (ՀԿԽԸ) տեղեկացնում է, որ Հայսատանի եւ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունների աջակցությամբ եւ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համագործակցությամբ,  մեկանգամյա մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում բնակվող 1200 սիրիահայ խոցելի ընտանիքի, սննդի փաթեթների տեսքով (ձեթ, բրինձ, հնդկաձավար, խտացրածկաթ)։ Օգնությունը տրամադրվում է ՀԿԽԸ կամավորների միջոցով։