«People Care Service» նախաձեռնությունը նորարարական, Հայաստանում եզակի ծրագիր է, որը մի քանի ամիս անց առաջարկելու է 110 օգտակար և անհրաժեշտ ծառայություն։ Կարգախոսը՝ «Նոր խոսք խնամքի ոլորտում», նպատակը՝ Հայաստանում ունենալ երեխաների բարձրակարգ դայակներ եւ տարեցների բարձրակարգ խնամողներ, նպատակին հասնելու միջոցը՝ վերապատրաստման եւ կրթության դասընթացներ բազմաթիվ թեմաներով՝ հոգեբանություն, խնամք եւ առողջապահություն, սոցիալ-մշակութային դաշտ, էթիկայի եւ վարվեցողության կանոններ, հագուկապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, եւ այլն: «People Care Service» նախաձեռնության համահեղինակ եւ գործադիր տնօրեն Ավետիս Վարոսյանը ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարությանն առաջարկում է երեխաների դայակների համար «Անվտանգության մշակույթ» դասընթացը կազմակերպել ՃԿՊԱ մասնագետների օգնությամբ: Առաջարկն ընդունվեց:
Ակադեմիայի ղեկավարության եւ Ավետիս Վարոսյանի համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց, որ ՃԿՊԱ մասնագետները դայակներին կվերապատրաստեն «Վտանգներ եւ վարվերակերպ», «Տարհանում», «Աշխատանք երեխաների հետ» թեմաներով: Սրան զուգահեռ վերապատրաստվողները կարող են օգտվել ակադեմիայի պաշտոնական կայքում առկա հարուստ նյութերից:
Հիմա «People Care Service»-ը զբաղված է տեխնիկական խնդիրների լուծմամբ, դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերին: Այս տարի կվերապատրաստվի 150 դայակ՝ 15 հոգանոց 10 խումբ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վարհամ ԱՎՈՅԱՆԻ