Փետրվարի 24-ին եւ 25-ին անցկացվել են Հայաստանի սամբոյի եւ ձյուդոյի առաջնությունները: Երկուսում էլ 100 կգ քաշային կարգում առաջին տեղն է զբաղեցրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում միջին մասնագիտական կրթական ծրագրով «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ սովորող Էրիկ-Գոռ Համզոյանը:

Սա էրիկի հերթական հաջողությունն է: Երրորդ կուրսեցի Էրիկն արդեն 10 տարի է զբաղվում է սպորտով, ավելի քան 40 մեդալ ունի: Ակադեմիան եւ 911tert.am-ի խմբագրությունը մշտապես ներկայացրել են Էրիկի ձեռքբերումները.

Ակադեմիայի ուսանողը բրոնզե մեդալակիր. Ձյուդո

Առջեւում ոսկե մեդալն է

Մարզիկը ցանկանում էր ուժային կառույցներից մեկում աշխատել, ու այդ պատճառով է ընտրել ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա միջին մասնագիտական կրթական ծրագիրը: Մարզական հաջողությունները, սակայն, ավելի շատ տրամադրում են կրթությունը շարունակել՝ բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Վստահ ենք, ուր էլ գնա, որտեղ էլ սովորի, Էրիկ-Գոռ Համզոյանը առաջինն է լինելու: Նրա 10 տարվա մարզական կենսագրությունը դա է վկայում: