Փետրվարի 15-ին ավարտվեց Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հեռակա ուսուցման գծով դեկանի տեղակալ Անահիտ Դավթյանի երկրային կյանքը: 67 տարեկան էր:

1975 թվականին ավարտելով Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, Անահիտ Դավթյանը նվիրվել էր գիտությանն ու մանկավարժությանը՝ աշխատել գիտական եւ գիտահետազոտական տարբեր կառույցներում՝ ինժեներ-ծրագրավորող, գիտաշխատող, ուսումնական բաժնի պետ, իսկ 2006 թվականից՝ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հեռակա ուսուցման գծով դեկանի տեղակալ: Միայն ՃԿՊԱ-ում աշխատելու 12 տարվա ընթացքում Անահիտ Դավթյանը շուրջ 3000 մարդու մասնագիտական զարգացման եւ որակի բարձրացման գործում առանցքային դեր է ունեցել: Այս մարդկանց մեծ մասը հիմա աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում, կարեւոր պաշտոններ զբաղեցնում:

Դեռ էլի կաներ, կարող էր անել, եթե…

Լույս իջնի հոգուդ եւ հանգչիր խաղաղությամբ, Անահիտ: