Այս ձմեռը ձյան առատությամբ աչքի չընկնում, սակայն հանրապետության հատկապես բարձր լեռնային ճանապարհներին արձանագրվեցին եւ դեռ պատահում են մեքենաների արգելափակումներ:

Օրինակ այսօր ժամը 13:30-ի դրությամբ հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, որոշ ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի հատվածներ կան Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին  եւ Վարդենյաց լեռնանցքում: Մեղրու լեռնանցքում  եւ Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ս եւան, Կոտայքի մարզի Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում ձյուն է տեղում: Ու հանրապետության ավտոճանապարհներին մեքենաների արգելափակման մի շարք դեպքեր են գրանցվել:

Հունվարի 25-ին, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված «Range Rover» մակնիշի ավտոմեքենան՝ մեկ ուղ եւորով, Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին ձնակույտի մեջ մնացած «Nissan» մակնիշի ավտոմեքենան, մեկ բեռնատար էլ դուրս են բերել Ռյա Թազա-Ալագյազ ավտոճանապարհահատվածից: Ձյան մեջ արգելափակման դեպքեր են գրանցվել նաեւ Շիրակի մարզում: Երեկ երեկոյան Կրասար-Աշոցք ավտոճանապարհին արգելափակվել էր 5 ավտոմեքենա: Փրկարարները դուրս են բերել խցանված մեքենաները  եւ 4 քաղաքացու տեղափոխել Կրասար գյուղ:

Գիշերը Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին ձյան մեջ էր մնացել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա, վարորդը չէր կարողացել շարունակել երթ եւեկությունը  եւ դիմել էր փրկարարների օգնությանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, արգելափակումից դուրս բերել «ՈՒԱԶ»-ը՝ հնարավորություն տվել վարորդին շարունակել ընթացքը: «Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մեր տարածաշրջանում ձյան մեջ արգելափակման շատ դեպքեր չեն գրանցվել: Սպիտակի ոլորանից ստացված ահազանգը առաջինն էր, որին մեր հրշեջ-փրկարարներն արձագանքեցին: Այս իրավիճակը հիմնականում պայմանավորված է ձյան սակավ տեղումներով: Սովորաբար ձնառատ սեզոնին արգելափակումներ լինում են միջհամայնքային ճանապարհներին, ձնաբքի հետ եւանքով փակվում են գյուղերից մինչ եւ միջպետական ճանապարհ ընկած հատվածը: 2014թ.-ին Լոռու մարզի Հարթագյուղ տանող ճանապարհին առատ ձյան  եւ ձնաբքի հետ եւանքով տասնյակ մեքենաներ էին մնացել, գյուղում հարսանիք ու թաղում էր, հյուրերը մնացել էին ճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներին այդ տարի օգնության էին հասել նա եւ ՀՀ պաշտպանության նախարարության ամենագնացները»-տեղեկացրեց Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը:

Ձմեռը դեռ չի ավարտվել, տեղումներ դեռ էլի են լինելու: Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը՝ թաց ձյան տեսքով: Վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Իսկ հունվարի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ