ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման  պետական ակադեմիայում 2017-18 ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերջում ուսանողական խորհրդի կողմից  կազմակերպվեց շախմատի առաջնություն, որին մասնակցեց 13 ուսանող: Կայացավ 5 տուր: Արդյունքում՝ բացարձակ հաղթանակ տարավ բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման ճգնաժամային կառավարում մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Դավիթ Եսայանը:

Երկրորդ և երրորդ տեղերի համար թեժ պայքար ընթացավ Ռոման Բարսեղյանի և Գրետա Գևորգյանի միջև: Արդյունքում երկրորդ տեղը նվաճեց Գրետա Գևորգյանը, իսկ երրորդ տեղ՝ Ռոման Բարսեղյանը:

Մրցաշարն անցկացվեց բարձր մակարդակով, որի համար շնորհակալ ենք մասնակիցներին, մրցավարներին և կազմակերպիչներին: