2017-18 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտին ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման «Փրկարարական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներն անգլերեն լեզու առարկայի դասընթացի վերջին ժամին կազմակերպել էին նախատոնական դաս-ներկայացում անգլերեն լեզվով: Ուսանողները «Սպիտակաձյունիկը  և  յոթ թզուկները» հեքիաթը ներկայացրեցին իրենց լեզվական հմտությունների շնորհիվ, որը նույնպես ուսուցման մեթոդ է:

Ներկայացմանը ներկա էին ակադեմիայի դասախոսներ և  ուսանողներ: