ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սկսվել է Հայաստանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների (18 փրկարար)  ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման  և վերապատրաստման եռամյսա դասընթաց, ինչը հնարավորություն կտա հայ փրկարարներին ռուս մասնագետների օգնությամբ կատարելագործել իրենց հմտությունները և վերապատրաստվել՝ առանց լեզվական խոչընդոտների:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Խաչիկյանը տեղեկացրեց, որ լեզվական հմտությունները կատարելագործելուց հետո՝ 2018-ի գարնանը, այս դասընթացի մասնակիցները կմեկնեն Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաք «Ռազմական գործողությունների շրջանում փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով վերապատրաստվելու: