ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները նոյեմբերի 13-17-ը վերապատրաստման դասընթաց են անցկացրել Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի մարզպետարանների կրթության, մշակույթի եւ առողջապահության օղակների ներկայացուցիչների համար: Դասընթացին մասնակցել է 19 մարդ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր» դասընթացի ժամանակ ՃՊԿԱ մասնագետները   աղետների ռիսկի կառավարման ռազմավարության, աղետների ռիսկի գնահատման, խոցման ժամանակակից միջոցների, ճառագայթային, քիմիական, կենսաբանական պաշտպանության, տարհանման կազմակերպման և այլ հարցերի շուրջ:

2017 թվականի համար ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները նախատեսել են 86 դասընթաց (ավելի քան 1800 մարդու մասնակցությամբ), որից 74-ն արդեն անցկացվել է: Միջին հաշվով, ամեն չորրորդ դասընթացն արտագնա է՝ թե Երևանում, թե մարզերում: Միշտ էլ կազմակերպվում է տարեկան պլանով նախատեսվածից ավելի շատ դասընթաց: