ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի գծով պրոռեկտոր Կարինե Ոսկանյանի նախաձեռնությամբ, ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման էր եկել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Հայտնի թուրքագետը հիմնական շեշտադրումներով ներկայացրեց, թե ինչ է կատարվում այսօրվա Թուրքիայում, ինչ տրամադրություններ են քաղաքական վերնախավում, որոնց ակունքները թաքնված են 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպան գործողությունների խորքում:

Ելույթից հետո Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց շոշափված թեման առավել մանրամասնող բազմաթիվ հարցերի:

 

Հանդիպում թուրքագետ՝ ի հետ

ՃԿՊԱ մշակույթի գծով պրորեկտոր Կարինե Ոսկանյանի նախաձեռնությամբ, ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման էր եկել Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Հայտնի թուրքագետը հիմնական շեշտադրումներով ներկայացրեց ,թե ինչ է կատարվում այսօրվա Թուրքիայում, ինչ տրամադրություններ են քաղաքական վերնախավում,որոնց ակունքները թաքնված են 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպան գոծողությունների խորքում. <<Ցեղասպանությունից հետո Թուրքիայում շարունակեց գերիշխել հայերի նկատմամբ թշնամանքը: Հակահայկականությունն այսօր էլ իշխող տրամադրություն է Թուրքիայում: 1923-ին Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրեցին նույն երիտթուրքական կառավարության ղեկավարները, նրանք, գրեթե բոլորը, երիտթուրքական կուսակցության անդամներ էին: Այսօրվա Թուրքիան ստեղծել են Հայոց ցեղասպանությունն իրագործած երիտթուրքերը>>:

Մելքոնյանը նաև ընդգծեց« որ քեմալական շարժումը Եվրոպայից նամակագրությամբ մեծ մասամբ ղեկավարել է Թալեաթը, որը հայերին ոչնչացնելու գաղափարախոսությունը շարունակվեց 20-րդ դարում. <<Այսօր Թուրքիայում գաղափարախոսությունը չի փոխվել: Հայեր գրեթե չկան այնտեղ, հայկական սպառնալիք նույնպես չկա« բայց հայատյաց պետական մտածողությունը շարունակվում է: Պետությունը կառուցված է հակահայկականության հենքի վրա>>,-նշեց թուրքագետը:

Ելույթից հետո Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց շոշափված թեման առավել մանրամասնող բազմաթիվ հարցերի:

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ