ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի հրդեհային պաշտպանություն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները կուրսղեկ Մ.Կարապետյանի գլխավորությամբ, օրերս այցելեցին ՀՀ Ազգային պատկերասրահ՝ ուսումնասիրելու հայազգի նշանավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու առեղծվածային նկարները, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցրել ՀՀ Ազգային պատկերասրահում: Նրա կտավներում կար հույզ, տխրություն, սեր, բարություն, լույս և ամենակարևորը՝ հավատ ու հույս ապագայի նկատմամբ: