Համալրում ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գրադարանում Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նախաձեռնությամբ սփյուռքի նախարարությունը ակադեմիային հանձնեց վերջին երկու տարում իր հրատակարած գրքերից. ընդամենը 707 միավոր 38 անուն գիրք. «Գրաբարի ներկայացումը համընդհանուր ցանցային լեզվի բառարանային համակարգում», «Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման ուղիները», «Գրական արեւմտահայերենի ուսումնասիրություն», «Համշենը եւ համշենահայերը», «Լիբանանահայ երաժշտություն» եւ այլն: Սփյուռքի նախարարությունն այս գրքերը տրամադրում է Հայաստանի կրթագիտական հաստատություններին, սփյուռքյան կառույցներին, օտար պետությունների տարբեր կրթական հաստատությունների հայագիտական կենտրոններին: Այժմ այս արժեքավոր գրքերից կարող են օգտվել նաեւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները, դասախոսները, հյուրերը: