Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը: Հիշատակի օրվա առիթով ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարներն այցելել էին «Եռաբլուր» հուշահամալիր-զիվորական պանթեոն եւ ծաղիկներ խոնարհել ահաբեկչության զոհ վարչապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ահաբեկիչներ խումբը մտավ ԱԺ նիստերի դահլիճ եւ սպանեց 9 հոգու՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյան, վարչապետ Վազգեն Սարգսյան, նախարարներ, պատգամավորներչ: Ավելի քան 100 մարդ՝ այդ թվում՝ 91 պատգամավոր եւ տասնյակ լրագրողներ, ժամեր շարունակ պատանդ էին: