Միջոցառում նվիրված Կարեն Դեմիրճյանի 85-ամյակին
Հոկտեմբերի 25-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում նշվեց քաղաքական և պետական ականավոր գործիչ« ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակը: Գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը պարզաբանեց« որ այս վերաբերմունքը երախտագիտության զգացում է ուղղված մեծ հայորդու հիշատակին© ՙԳրադարանի այս շենքը կառուցվել է Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ և շահագործման է հանձնվել 1980 թվականին՚: Ներկա էին Դեմիրճյան ընտանիքը« սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը« ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր« փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը« Ակադեմիայի ուսումնական գծով պրորեկտոր Հայկուհի Ղարիբյանը« նաև գրողներ« մշակութային ու քաղաքական գործիչներ և պարզապես հարազատ մարդիկ:
Միջոցառումը բեմականացնում էին Ակադեմիայի սաները: ՙՔանի որ մեր ակադեմիան համագործակցում է գրադարանի հետ« ուստի տնօրենը մեզ հրավիրեց համատեղ իրականացնելու հանդիսությունը: Սա նաև հնարավորություն է« որ նոր սերունդը մոտիկից ճանաչի« գիտակցի Կարեն Դեմիրճյանի մեծությունը, հաղորդակից լինի նրան և նրա ստեղծած արժեքներին, դրանց խորհրդին« որոնք այսօր էլ ուղեկցում են մեզ՚«- նշեց միջոցառման բեմական սցենարի հեղինակ« Ակադեմիայի մշակութային գծով պրոռեկտոր« փ/ծ գնդապետ Կարինե Ոսկանյանը:
Ուսանողները սեղմ ժամանակում կարողացան ամբողջական և բովանդակալից ներկայացնել մեծ գործչի կյանքն ու գործունեությունը« անցած ճանապարհի կարևորագույն հանգուցները: Երգերն ու երաժշտական համարներն ընտրված էին 1980-ականների ցանկիցª այդպես ստեղծելով դեմիրճյանական ժամանակաշրջանի տրամադրություն ու գունապնակ: Բեմական համարներն ընդմիջվում էին մեծ գործչին նվիրված ֆիլմի ցուցադրմամբ ու նրան ներկայացնող լուսանկարներով« նաև պարային ներկայացումներով« որոնք ներկաներին տեղափոխում էին Դեմիրճյան անհատի դրոշմած միջավայր: ՙՄենք սցենարն այնպես ենք կառուցել« որպեսզի հանդիսատեսին փոխանցենք այն մթնոլորտը« որը հագեցած կլինի Կարեն Դեմիրճյանի ներկայությամբ ու ստեղծած ավանդույթներով՚«- շարունակում է ներկայացնել Կարինե Ոսկանյանը:
Միջոցառման ավարտին ազգային հերոսի այրինª տիկին Ռիմա Դեմիրճյանը« չկարողանալով թաքցնել անկեղծ հուզմունքըª նշեց« որ ամուսինը Խնկո Ապոր անվան գրադարանի ընթերցողներից է եղել իր պատանության տարինեին« մշտապես գիրքն ու մշակույթը կարևորող և այդ բարձր գիտակցությամբ առաջնորդվող անհատ ու գործիչ© ՙԿարեն Դեմիրճյանը երկրի ռազմավարական կարևորություն էր համարում ոչ միայն տնտեսությունը« նաև մշակույթը« գիտությունն ու արվեստը և ասում« որ այդ արժեքներով պետք է ներկայանանք աշխարհին՚: Խոսքն ավարտելովª տիկին Դեմիրճյանը գրադարանին հանձնեց ՙԿարեն Դեմիրճյան հիմնադրամի՚ հոգաբարձուների խորհրդի կողմից շնորհված ՙԿարեն Դեմիրճյան՚ հուշամեդալը« որ թողարկվել է մեծ գործչի ծննդյան 85-ամյակի առիթով:
Ֆելիքս Եղիազարյան