Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթ, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության ԱԻ նախարար Վ. Վաշչենկոն, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմը, ինչպես նաև միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Տոնական միջոցառման շրջանակում Հանրապետության Նախագահն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, ինչպես նաև Հայաստանի տարածքում հրդեհների մարման աշխատանքներում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պետական պարգևներ հանձնեց ԱԻ նախարարության և հրդեհաշիջման աշխատանքներին առավելագույնս մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:

Տոնական շքերթից հետո ի հիշատակ մարտական գործողությունների և ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված փրկարարների՝ ՀՀ ԱԻ նախարարության բակում տեղի ունեցավ նաև քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի հեղինակած նոր խաչքար-հուշարձանի օծման արարողությունը:

Տոնակատարության գեղարվեստական հատվածում հանդես եկան ՃԿՊԱ ուսանողները և մշակույթի կենտրոնի սաները, որոնց գեղեցիկ պարային բեմադրության հեղինակը՝ ՃԿՊԱ մշակույթի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Կարինե Ոսկանյանի մտահղացումն էր: