Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում անցկացվում է ՙԲազե-2017՚ համահայկական երիտասարդական հավաքը: Սա 15-րդ նման հավաքն է: 2002-ից այսկողմ ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքներին մասնակցել է մոտ 10 000 պարմանի եւ պատանի Հայաստանից, Արցախից, Սփյուռքից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները ՙԲազե՚ հավաքներին մասնակցում են 2015 թվականից՝ 9 հոգանոց ջոկատով:
Հավաքների մասնակիցները մասնակցում են տարբեր մրցույթների. սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, ֆիլմ, հումոր, նորաձևություն, նկարչություն, լուսանկարչություն, բրեյն ռինգ, ՙԲազե՚ բանալի։ Մեր ուսանողները մշտապես աչքի են ընկնում: Օրինակ 2016-ին՝ ապագա փրկարարները հավասարը չեն ունեցել պարանի ձգում մրցույթում, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողուհին կիթառի կատարմամբ է գրավել բոլորին: Հուսանք այս տարի ևս ակադեմիայի ուսանողները կվերադառնան հաղթանակներով:
ՙԲազե-2017՚ համահայկական երիտասարդական հավաքին ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների մասնակցության մասին առավել մանրամասն՝ մեր թերթի հաջորդ համարում:

Լուսանկարում` ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը եւ ՃԿՊԱ բազեականները