Հուլիսի 17-18-ը ՀՀ ԱԻ նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UN OCHA) կողմից կազմակերպվել էր «Մաքսային համաձայնագրի գործնական իրականացումը Հայաստանում» ազգային աշխատաժողովը:

Նպատակն էր միավորել պետական կառավարման և միջազգային կառույցների ներկայացուցիչների ջանքերը՝ մարդասիրական գործընթացներին վերաբերող մաքսային ընթացակարգերում առկա խնդիրները բացահայտելու, ինչպես նաև «ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին» համաձայնագրի գործնական կիրառմամբ մշակել «Միջազգային մարդասիրական օգնության ներկրման գործառնական» ուղեցույց: