Անցած կիրակի Հանրապետության հրապարակում ամառային զվարճանք էր՝ երևանյան «Գունազարդ վազք», որին մասնակցում էր մոտ 2000 մարդ՝ Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից, ԱՄԷ-ից, Սփյուռքից: Վազորդների մեջ էին նաև հայտնի դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Վազքուղին 5 կմ էր՝ լցված ամառային հույզերով, կարծես բարկ արևի պարգևած գույն-փոշեներկերով, երգ-ուրախությամբ: Երջանիկ ակնթարթներով վազք-զվարճանքը միջազգային նախագիծ է, անցկացվում է աշխարհի շատ երկրներում, և մասնակիցների սպորտային կարողություներն ամենևին էլ նշանակություն չունեն: Մարդն աշխարհի զարդն է և ամառային այս զվարճանքի նպատակն էլ կյանքը երջանիկ զգացողություններով լցնելն է: Այդ օրը գույների մեջ այնքան էր խտացել, որ տուն դառնալու մասին չէին էլ մտածում, իսկ անտեղյակ մարդիկ անընդհատ հարցուփորձ էին անում, թե ինչո՞ւ են հայտնվել գույն-գույների մեջ:

Հետո իմացան, որ բացի զվարճանքից ու հաճույքից, մասնակիցները 3000 դրամ նվիրաբերումով աջակցեցին նաև բարեգործական երկու ծրագրի. Երևանի կենտրոնում անվճար մարզահրապարակի կառուցմանը, որի շնորհիվ բակային սպորտը կդառնա հասանելի, և Իջևան-Բերդ 34 կմ երկարությամբ անվտանգ ճանապարհաշինությանը:

«Գունազարդ վազքը» մեզ մոտ անցկացվում է արդեն երրորդ անգամ: