Այս տարվա մայիսի 17-19-ն անցկացված հաշմանդամների հանրապետական 15-րդ մարզական փառատոնին մասնակցել է նաև արտակարգ իրավիճակների նախարարության 9 աշխատակից, որոնք ութ մեդալ են վաստակել. 5 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ: Հաջողության հասած աշխատակիցներին պարգևատրելիս ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ շուտով ԱԻ նախարարությունը կունենա «Արտակարգ սպորտային ակումբ»:

Այս ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում է նաև ԱԻՆ 8 աշխատակից, մարզվելու նոր հնարավորություն ունի: «Անվասայլակով բասկետբոլի մեր «Արտակարգ» թիմը հնարավորություն ունի շաբաթը երկու անգամ մարզվել Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող նախկին «ՄԻԿԱ» մարզահամալիրում: Հավատով ենք, որ մարզիչ Հարություն Եսայանի ղեկավարությամբ և կանոնավոր մարզումների դեպքում մենք կկարողանանք մասնակցել արտերկրում կազմակերպվող մրցումներին»,- հայտարարել է թիմի ավագ, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը: Առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել բասկետբոլի համար նախատեսված հատուկ սայլակներ և անհրաժեշտ գույք:

 

Լուսանկարը՝

www.mes.am-ի