ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» և «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» II կուրսի  ուսանողները արտադրական պրակտիկայի շրջանակներում հունիսի 30-ին մասնակցեցին մարզական-մասնագիտական միջոցառման: Միջոցառման կազմակերպիչներ՝ փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, փ/ծ մայոր Հարություն Ղազարյանը և փ/ծ մայոր Հայկ Ղազարյանը ծրագրում ներառել էին արագաշարժության, հավասարակշռության, որոշակի անկանխատեսելի իրավիճակներում արագ կողմնորոշման ունակության զարգացման, ուժային և ճկունության ուղղվածության, ինչպես նաև որոշակի մասնագիտական հմտությունների ձևավորման վարժություններ: Մասնակցում էր 4 թիմ: Միջոցառման կազմակերպիչների խոսքով միջոցառման հիմնական նպատակը թիմային մտածողության ձևավորումն էր. թիմում չկան ուժեղներ և թույեր,  կա թիմ, որն ունի նպատակ և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է գործել ողջ թիմով՝ լրացնելով միմյանց: