Հունիսի 28-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրով «Մենեջմենթ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, ուսումնական բաժնի պետ Ե. Բաղրամյանի ուղեկցությամբ կատարեցին ճանաչողական էքսկուրսիա Աշտարակի տարածաշրջան: Այցելեցին Օշական, Մուղնիի եկեղեցի, Օհանավանի եկեղեցի:

Օրվա երկրորդ կեսը նրանք անցկացրեցին Կարբիի հանգստյան գորտում, որտեղ երևաց նրանց ինքնակազմակերպվածությունը: Նրանք դրսևորեցին գերազանց վարք, կոլեկտիվ  միջոցառումներին մասնակցելու կարողություններ: