ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը քննարկել են համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Մտադրություն կա քաղաքացիական պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպել աղետների արձագանքման ուժերի մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների բարելավման, փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացներ: