2017թ. հունիսի 9-ին, ժամը՝ 11:00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ում իրականացվեց սեմինար-դասընթաց հրշեջ-փրկարարների համար: Կազմակերպիչներն էին՝ ականազերծման և հրդեհաշիջման համակարգերի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար հանդիսացող <<DOK-ING>> ընկերությունը և ՀՀ ՊՆ <<Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոն>>-ը: Դասընթացի ընթացքում ներկայացվեցին ընկերության հրդեհաշիջման, հատուկ փրկարարական և ականազերծման տեխնիկական հնարավորություններն ու առավելությունները, համապատասխան կիրառումը ըստ նշանակության և իրավիճակի, ինչպես նաև <<DOK-ING>> ընկերության ռոբոտատեխնիկան՝ ականազերծման և հրդեհաշիջման վերաբերյալ:

Ստորև ներկայացվում է <<DOK-ING>> ընկերությունը կազմակերպության նախագծած ռոբոտատեխնիկան: