Օրերս ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի փրկարարական գործ և հրդեհային պաշտպանություն մասնագիտություններն ուսումնասիրող սաները եղան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի համապատասխան լաբորատորիաներում…

Այցի շրջանակում նրանց ներկայացվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը, ինչպես նաև՝ տեղեկություն տրվեց Երևան քաղաքի ռադիոակտիվ ֆոնի մասին:Ուսանողները մասնակցեցին նաև չափման գործընթացին և ժամանակակից չափիչ սարքերի միջոցով կատարեցին ռադիոակտիվ ճառագայթման մակարդակի չափումներ:ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև 2016 թ. կնքվել է Համագործակցության պայմանագիր, որի արդյունքում ակադեմիայի ուսանողները օգտվում են պոլիտեխնիկական համալսարանի գիտահետազոտական լաբորատորիաներից ու գրադարանից: