Նախարարության 150 աշխատակից ըստ անհրաժեշտության ընտրատեղամասերում կապահովեն տեխնիկական սարքերի սպասարկումը…

Նախարարության 150 աշխատակից ըստ անհրաժեշտության ընտրատեղամասերում կապահովեն տեխնիկական սարքերի սպասարկումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ձևավորել է ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր, որոնք ուսուցանվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և ստացել համապատասխան որակավորում: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ԱԻՆ տեխնիկական մասնագետներն արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքերի անխափան աշխատանքը` որևէ ընտրատեղամասում ներգրավման անհրաժեշտության դեպքում:

150 աշխատակցից կազմված տեխնիկական մասնագետների ռեզերվային խմբերը բաշխված են Երևանի բոլոր վարչական շրջաններում, քաղաքացիներին կմատուցեն բարձրակարգ ծառայություն` նպաստելով նրանց ընտրական իրավունքի իրացմանը: