2019 թվականից Ակադեմիայում իրականացվում է հետբուհական կրթություն (հայցորդություն): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն ակադեմիային թույլատրել է հաստատելու ատենախոսության թեմաներ «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ: