Վաչիկ Արամայիսի Բրուտյան
Վաչիկ Արամայիսի ԲրուտյանՄանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վաչիկ Արամայիսի Բրուտյան

 

Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է 1962 թվականին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում:

1983 թվականին ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1983 թվականին՝ Պառավաքար գյուղի դպրոցում: Աշխատել է ուսուցիչ, այնուհետեւ՝ ուսմասվար, տնօրեն:

Աշխատել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում՝ դասախոս, Ռուսաստանի Իվանտեւյան համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ դեկան, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում՝ դասախոս, դեկան, ուսումնական մասի վարիչ, ռեկտոր:

2012 թվականից աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում դասախոս, իսկ 2019 թվականի փետրվարից՝ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ:

Հայաստանի հյուսիս-արեւելյան շրջանների պաշտպանության մասնակից է: Հեղինակ է 67 գիտական եւ մեթոդական աշխատանքների: