Հայկանդուխտ Պապինի Ղարիբյան
Հայկանդուխտ Պապինի ՂարիբյանՏեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հայկանդուխտ Պապինի Ղարիբյան

ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Ծնվել է 1957 թ. սեպտեմբերի 11-ին:

Հեղինակ է մեկ մենագրության, 35 գիտական և գիտամեթոդական աշխատանքների, 3 գյուտերի, որոնց համար ստացել է ՀՀ արտոնագրեր: Գիտական զեկուցումներով հանդես է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում: 1991 թ.-ից  զբաղվել է  մանկավարժական գործունեությամբ, մինչ օրս դասավանդում է  բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Մասնագիտական վերապատրաստում է անցել միջազգային կրթության ինստիտուտում (1998 թ., USAID), ԵրՊԻ-ում (1998 թ.). դասախոսների պատրաստման դասընթացներում (2004-2006 թթ. IBC և GTZ ծրագրով). մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամում (2010-2013 թթ. կրթության որակի ապահովման ուղղությամբ) և այլուր:

Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով: